Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանից գազի զեղչ խնդրել. Bloomberg
Թուրքական կողմը մտադիր է գազի գնի ավելի քան 25 %-ի զեղչի շուրջ բանակցել ռուսական պատվիրակության հետ, որը Անկարա կժամանի դեկտեմբերի 9-ին: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Bloomberg-ին հայտնել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաները։
Լրագրողների կարծիքով՝ նման գործարքը կարող է ամրապնդել թուրքական արժույթի դիրքերը, ինչպես նաև օգնել Թուրքիային խուսափել էներգակիրների թանկացումներից։ Ինչպես նշել են լրագրողները, ընտրությունների նախօրեին այն կարող է ձեռնտու լինել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ։
«Թուրքիան ցանկանում է, որ զեղչը կիրառվի 2023 թվականին և տարածվի 2022 թվականին կատարված որոշ նախկին վճարումների վրա: Եթե Թուրքիան չկարողանա զեղչ ստանալ ցանկալի մակարդակով, ապա նա կձգտի հետաձգել վճարումները, ցանկալի է մինչև 2024 թվականը»,-հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում անելով պաշտոնյաներին, որոնք իրենց ինքնությունը չհրապարակելու պայմանով կիսվել է հանդիպման նախապատրաստման մանրամասներով։