Ծանրամարտի աշխարհի առաջնությանը Իզաբելա Յայլյանը գրավել է 18-րդ տեղը
Սպորտ
18:37 09/12/2022
Հայաստան

Ծանրամարտի աշխարհի առաջնությանը Իզաբելա Յայլյանը գրավել է 18-րդ տեղը

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթանում է կանանց և տղամարդկանց ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը: 

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ Հայաստանի պատվիրակներից առաջինը մրցահարթակ է դուրս եկել Իզաբելա Յայլյանը (59 կգ), որն ընդգրկված էր B խմբում:

«Մեր մարզուհին պոկեց 90 կգ, հրեց 115կգ և երկամարտի 205 կգ արդյունքով, 52 մրցակցուհիների պայքարում, գրավել է18-րդ տեղը:

Չեմպիոնուհու պատվին արժանացավ տանտիրուհի Յենի Ֆերնանդա Կայսեդոն ՝  234 կգ (101+133):

Հայաստանի մարզիկներից հերթը Անդրանիկ Կարապետյան-Վարդան Մանուկյան / երկուսն էլ ՝ 89 կգ / երկյակինն է: Նրանք ասպարեզ կելնեն դեկտեմբերի 12-ին»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder
Ծանրամարտի աշխարհի առաջնությանը Իզաբելա Յայլյանը գրավել է 18-րդ տեղը