Ըստ թուրք սյունակագրի՝ ՆԱՏՕ-ն ծրագրում է ընդլայնվել Անդրկովկասի հաշվին
Քաղաքական
18:15 10/12/2022
Տարածաշրջան

Ըստ թուրք սյունակագրի՝ ՆԱՏՕ-ն ծրագրում է ընդլայնվել Անդրկովկասի հաշվին

Թուրքական Evrensel թերթի սյունակագիր Յուջել Օզդեմիրը կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն ծրագրում է ընդլայնել իր սահմանները բալկանյան պետությունների և Անդրկովկասի հաշվին։ Այս մասին ասվում է հրապարակման համար նախատեսված նրա հոդվածում, որին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։

Ըստ հոդվածագրի՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի Հյուսիսատլանտյան դաշինք մտցնելով ՆԱՏՕ-ն կավարտի Ռուսաստանին արևելյան և հյուսիսային ճակատներից շրջապատելու գործընթացը։ Օզդեմիրը նշել է, որ այս երկու երկրներն արդեն «դե ֆակտո դարձել են դաշինքի մաս», սակայն Թուրքիան շարունակում է առարկել դրա դեմ։

«Հետագա գործընթացը հիմնականում ընթանալու է արագացված տեմպերով՝ Ռուսաստանի հետ սերտ կապի մեջ գտնվող Եվրոպայի և Կովկասի երկրների նկատմամբ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ»,-ասել է մեկնաբանը։

Նրա կարծիքով՝ այս մասին են խոսում ՆԱՏՕ-ի և Եվրամիության վերջին երկու գագաթնաժողովները։ Առաջինն անցկացվել է Բուխարեստում նախորդ շաբաթ, և բացի Ուկրաինայի ներկայացուցիչներից, կային պաշտոնյաներ Մոլդովայից, Վրաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից։
 

Placeholder
Ըստ թուրք սյունակագրի՝ ՆԱՏՕ-ն ծրագրում է ընդլայնվել Անդրկովկասի հաշվին