Թուրքիայում աճել է գործազրկությունը
Տարածաշրջան
16:02 12/12/2022
Տարածաշրջան

Թուրքիայում աճել է գործազրկությունը

Թուրքիայի վիճակագրական ծառայության հայտնած տեղեկությունների համաձայն՝ երկրում գրանցվել է գործազրկության մակարդակի աճ։ Այն ավելացել է 0.1 տոկոսային կետով և հասել 10.2 տոկոսի։

Էրմենհաբերի փոխանցմամբ, արական սեռի քաղաքացիների շրջանում գործազրկության ցուցանիշը կազմում է 8․6 տոկոս, իսկ իգական սեռի քաղաքացիների շրջանում ՝ 13.3 տոկոս։

Հայտնի է դարձել նաև այն, որ գործազրկության մակարդակն աճել է երիտասարդության շրջանում ևս, մասնավորապես 15-24 տարիքային խմբում։ Նախկին 20.1 տոկոսի փոխարեն այժմ նրանց 21․9 տոկոսն է համալրում գործազուրկների շարքերը։
 

Placeholder
Թուրքիայում աճել է գործազրկությունը