Ազգային պարային խմբերը կարող են մասնակցել Եգիպտոսում անցկացվելիք  փառատոնին
Մշակույթ
18:00 13/12/2022
Հայաստան

Ազգային պարային խմբերը կարող են մասնակցել Եգիպտոսում անցկացվելիք փառատոնին

Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը Հնությունների և զբոսաշրջության նախարարության և Ասուանի նահանգային իշխանությունների հետ համագործակցությամբ 2023 թ. փետրվարի 16-22-ն անցկացնում է «Ասուանի մշակույթի և արվեստի» միջազգային 10-րդ փառատոնը։

ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, եգիպտական կողմն այս միջոցառումներին մասնակցելու է հրավիրում հայկական ազգային պարային խմբերի՝ փառատոնի շրջանակում հայկական մշակույթը և արվեստը ներկայացնելու նպատակով։

Եգիպտական կողմը հոգում է մասնակիցների կեցության, սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք), ներքին փոխադրումների ծախսերը, իսկ միջազգային փոխադրումների ծախսերը հոգում են մասնակիցները։ Յուրաքանչյուր խումբ կարող է բաղկացած լինել առավելագույնը 12 անդամից՝ ներառյալ խմբի ղեկավարները։

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թ. հունվարի 20-ն է:

Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստին և հայկական խմբերի մասնակցության պարագայում այդ մասին տեղեկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հետևյալ հեռախոսահամարով՝ 010 599 629։
 

Placeholder
Ազգային պարային խմբերը կարող են մասնակցել Եգիպտոսում անցկացվելիք փառատոնին