Անգլիայում մի քանի երեխա ընկել է սառույցի տակ և մահացել
Հասարակություն
08:27 13/12/2022

Անգլիայում մի քանի երեխա ընկել է սառույցի տակ և մահացել

Անգլիայի Ուեստ Մեդլենդսի կոմսության Սոլիհալ քաղաքում կիրակի օրը երեք երեխա ընկել է սառույցի տակ  և խեղդվել։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Ավելի վաղ Sky News-ը հայտնել էր, որ մի քանի երեխա ընկել է Սոլիհալ լճի սառույցի տակ, նրանցից չորսին դուրս են բերել փրկարարները և գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 

Ավելի ուշ հայտնել են, որ նրանցից երեքը մահացել են։ «Երեք տղա՝ ութ, տասը և տասնմեկ տարեկան, մահացել են սառցե լիճն ընկնելուց հետո»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ վեց տարեկան չորրորդ երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ, ըստ ոստիկանության տեղեկատվության, սառույցի տակ կարող էին ընկնել մինչև 6 երեխա:

Ավելի վաղ  կոմսության ոստիկանության տեսուչ Ռիչարդ Հարիսը հայտարարել էր, որ մնացած երեխաներին փրկելու հնարավորությունները շատ փոքր են՝ հաշվի առնելով ցածր ջերմաստիճանը, երեխաների տարիքը և օրվա ժամը, երբ տեղի է ունեցել միջադեպը:

Placeholder
Անգլիայում մի քանի երեխա ընկել է սառույցի տակ և մահացել