Սեփական անգործության պարագայում ուրիշին անգործության մեջ մեղադրելը նույնիսկ ծիծաղելի չէ․ Վարդան Բալյան
Քաղաքական
20:47 13/12/2022
Հայաստան

Սեփական անգործության պարագայում ուրիշին անգործության մեջ մեղադրելը նույնիսկ ծիծաղելի չէ․ Վարդան Բալյան

 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է․

Դեռևս նոյեմբերի 25֊ին ադրբեջանական տեղեկատվական դաշտում տարածվեցին տեղեկություններ Անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի հնարավոր փակման շուրջ քննարկումների մասին։ Բաց տեքստով խոսվում էր հնարավոր հակաահաբեկչական օպերացիայի մասին, որի ենթադրյալ տևողությունը կանխատեսվում էր առավելագույնը 7 օր։

Ռազմական տեսանկյունից խնդրահարույց էր գնահատվում միայն Մարտակերտի շրջանը, որի պատճառով էլ արցախահայության ինքնակամ տեղահանությունը ենթադրաբար տևելու էր ոչ թե 2, այլ 7 օր։ Այս կարգի տեղեկատվության հրապարակայնացումը ամենևին պատահական չի լինում, ինչի մասին իրավասու մարմիններին պատշաճ ծանուցում ենք արել և ներկայացրել կոնկրետ առաջարկներ, որոնց ականջալուր լինելու դեպքում այժմյան պրովակացիոն գործողությունը անհնարին կլիներ։

Սեփական անգործության պարագայում ուրիշին անգործության մեջ մեղադրելը նույնիսկ ծիծաղելի չէ՝ անլուրջ լակոտի պահվածք է։

Placeholder
Սեփական անգործության պարագայում ուրիշին անգործության մեջ մեղադրելը նույնիսկ ծիծաղելի չէ․ Վարդան Բալյան