2020 թ.-ից հետո գտնում եմ, որ համընդհանուր հայտարարագրման համակագը նպատակահարմար չէ. Վաչե Գաբրիելյան
Տնտեսություն
12:57 14/12/2022
Հայաստան

2020 թ.-ից հետո գտնում եմ, որ համընդհանուր հայտարարագրման համակագը նպատակահարմար չէ. Վաչե Գաբրիելյան

«2020 թ.-ից հետո գտնում եմ, որ այս համակագը նպատակահարմար չէ, քանի որ ունենք մարդ-եկամտահարկ համակարգ, որի պարագայում կոնսոլիդացում հնարավոր չէ և դրա հետևանքով եկամուտների ավելացում մենք չենք ունենալու»,-ԱԺ-ում հայտնեց ՀԱՀ Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան  Վաչե Գաբրիելյանը:

Նա ելույթ ունեցավ Հարկային օրենսգրքում  և կից օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հրավիրված խորհրդարնական լսումների ժամանակ:

Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ ԱԺ-ի ընդունած նախագծով առաջակվում է Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարագրման համակարգը:

Վաչե Գաբրիելյանը հայտնեց, որ դեռևս Խորհրդային Միության տարիներին է հանդես եկել հայտարարագրման համակարգի ներդրման գաղափարով և մինչև 2020 թվականը եղել է դրա ջատագովը:

Նրա խոսքով՝ ցանկացած հարկային ռեֆորմ, որի արդյունքում էական արդյունավետություն չի ավելանում, խնդրահարույց է լինելու:

Գաբրիելյանը հիշեցրեց, որ ներկայում քննարկվում է առողջապահության ապահովագրման համակարգը, որը շեշտակի պրոգրեսիվ է և պետք է աջ ձեռքը իմանա, թե ինչ է անում ձախ ձեռքը:

Քոլեջի դեկանը հայտնեց, որ նախագծում չկա հիմնական խթանը՝ հարկատուների կողմից հայտարարգիր լրացնելու դեպքում իրենց հարկերից որոշակի հետստացումը, որն արդյունավետորեն գործում է ԱՄՆ-ում, որտեղ հայտարարգիր լրացնելու համար 250 դոլոր է տրվում հայտարարատուին:

Վաչէ Գաբրիելյանը նաև հայտնեց, որ եվրոպական երկրներում քաղաքացին ինքնաշխատ եղանակով հասանելիություն ունի իր վճարած հարկերի չափին և այլ անձնական տվյալներին, որոնք Հայաստանում հասանելի չեն՝ էլեկտրոնային համակարգերի անկատարության պայմաններում:

Նա նաև բերեց Լեհաստանի օրինակը, որտեղ 30 տարվա ընթացքում համընդհանուր հայտարարգիր է ներկայացնում 10 մլն քաղաքացի՝ երկրի բնակչության 25%-ից ավելին, իսկ Հայաստանում նախատեսում են այն ներդնել առաջիկա 5 տարվա ընթացքում:

Նախագիծը ներկայացրած Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, թվարկելով օրենքի ընդունման հիմնավորումները, հիշատակեց ստվերի կրճատման, հասարակության շրջանում հարկ վճարելու կուլտուրայի բարձրացման և այլ նպատակները:

Պատասխանելով համակարգի ներդրման լիարժեքության և արդյունավետության վերաբերյալ հարցին՝ փոխնախարարն ասաց, որ սկանդինավյան երկրներում այդ համակարգը նեդրվել է միայն 25 տարում:

 

Placeholder
2020 թ.-ից հետո գտնում եմ, որ համընդհանուր հայտարարագրման համակագը նպատակահարմար չէ. Վաչե Գաբրիելյան