eurotvmarket-ի և  TVtrade-ի նկատմամբ վարչական վարույթներ են հարուցվել
Տնտեսություն
11:24 15/12/2022
Հայաստան

eurotvmarket-ի և TVtrade-ի նկատմամբ վարչական վարույթներ են հարուցվել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Դե Գուստո» («eurotvmarket») և  «Արմաբա» («TVtrade») ՍՊԸ-ների նկատմամբ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության  հատկանիշների առերևույթ առկայության հիմքով հարուցել է վարույթներ:

Հանձնաժողովից մանրամասնում են՝  հաշվի է առնվել, որ ընկերությունները հայտարարել են զեղչ՝ նվազեցված գնի մասին հրապարակումներով, այնինչ առաջարկվող ապրանքներն իրացվել են նույն գնով։

Ավելին՝ ակցիայի իրականացման մասին սպառողներին իրազեկելիս ակցիայի բովանդակությունը չի պարունակել ակցիայի իրականացման ժամանակահատվածը՝ մեկնարկի և ավարտի օրերը, ակցիայի ժամանակահատվածը փաստացի գերազանցում է երեք ամիսը, ինչպես նաև ակցիային մասնակցող ապրանքատեսակների նկատմամբ հայտարարված զեղչերն ընդհանուր առմամբ չեն հաշվարկվել տվյալ ապրանքատեսակների՝ ակցիային նախորդող ամսվա միջին գներից։

Որոշումներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղումներով՝

https://ef.competition.am/api/decision/4B529D62-B6D0-41DC-9C44-37B31F5DFB84/download


https://ef.competition.am/api/decision/42897C42-48D8-49C0-A8F3-5CBCC8C5B40D/download

Placeholder
eurotvmarket-ի և TVtrade-ի նկատմամբ վարչական վարույթներ են հարուցվել