Երևանում հոկտեմբերին բնակարանների գները բարձրացել են միջինը 12,9%-ով
Տնտեսություն
14:29 16/12/2022
Հայաստան

Երևանում հոկտեմբերին բնակարանների գները բարձրացել են միջինը 12,9%-ով

2022 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում իրականացվել է անշարժ գույքի առքուվաճառքի 166 486 գործարք, ինչը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3,6%-ով։  Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ աճ է գրանցվել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

Արման Պետրոսյանը նշեց, որ գերակշռել են օտարման. Ժառանգության և գրվադրման   գործարքները։ Մասնավորապես, օտարման գործարքներին բաժին է հասել  ընդհանուր գործարքների 38.3%-ը, ժառանգությանը՝ 19.3%-ը, գրավադրմանը՝ 13%։

Նա նաև ասաց, որ հունվար-հոկտեմբերին հանրապետությունում իրականացվել է 63 հազար 820  օտարման գործարք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է  5.1%-ով։

«Օտարված անշարժ գույքի 40%-ը հանդիսացել են չկառուցապատված հողամասեր, 33%-ը՝ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ։ Այդ գործարքների 33%-ը կատարվել է Երևանում»,- ասաց Արման Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է գրավադրման գործարքներին, ապա դրանք 10 ամիսներին աճել են 7.2%-ով՝ կազմելով  21 հազար 682։

Ընդհանուր առամամբ, ըստ նրա, առավել ակտիվ առուվաճառքի գործարքներ իրականացվել են մայրաքաղաքում՝ 53 հազար գործարք, իսկ մարզերի շրջանում առավել ակտիվ եղել է Կոտայքի մարզը, որտեղ իրականացվել է 29 հազար գործարք։ Համեմատաբար ակտիվ են եղել նաև Արմավիրի և Արարատի մարզերը։

Պասիվ մարզերից են Վայոց ձորը և Սյունիքը։ «Սակայն երկու մարզերում գործարքների քանակը նախորդ տարվա համեմատ աճել են»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է անշարժ գույքի գներին, Արման Պետրոսյանն ասաց, որ այս տարվա հոկտեմբերին 2021 թ-ի հոկտեմբերի համեմատ Երևանում բնակարանների գները բարձրացել են միջինը 12,9%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ բարձրացել են 0,9%-ով։

Նույն պատկերը նաև մարզերում է. հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ մարզերում անշարժ գույքի գներն աճել են 19,1%-ով։

 

Placeholder
Երևանում հոկտեմբերին բնակարանների գները բարձրացել են միջինը 12,9%-ով