Հայաստանում այս օրերին նկարահանվում է իրանական պատմական սերիալի բյուզանդական սեզոնը
Մշակույթ
08:29 16/12/2022
Տարածաշրջան

Հայաստանում այս օրերին նկարահանվում է իրանական պատմական սերիալի բյուզանդական սեզոնը

Հայաստանում այս օրերին նկարահանվում է ռեժիսոր Դաուդ Միրբաղերիի «Սալման Ֆարսի» սերիալը։

Ինչպես փոխանցում է Parstoday-ը, Հայաստանում նկարահանվում է «Սալման Ֆարսի» սերիալի բյուզանդական սեզոնը, որի պրոդյուսերն է Հոսեյն Թահերին։

Սալման Ֆարսիի  սերիալի որոշ մասերի Հայաստանում կատարված նկարահանումների ավարտից հետո, որի նկարահանումները սկսվել են երկու ամիս առաջ և կշարունակվեն առաջիկա օրերին, այս սերիալի նկարահանման շարունակությունը կվերսկսվի Իրանում։

Դրամատիկական և պատմական ժանրի «Սալման Ֆարսի» սերիալի նկարահանումները սկսվել են 2020 թվականի հունվարի 1-ին և նախատեսվում է նկարահանել 60 սերիայով։
 

Placeholder
Հայաստանում այս օրերին նկարահանվում է իրանական պատմական սերիալի բյուզանդական սեզոնը