Արամ Իսաբեկյանն ընտրվել է ՀԳՊԱ-ի ռեկտոր
Կրթություն, գիտություն
17:33 17/12/2022
Հայաստան

Արամ Իսաբեկյանն ընտրվել է ՀԳՊԱ-ի ռեկտոր

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի նիստ։ Օրակարգում ընդգրկված  էր «Հայաստանի  գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը։

Ակադեմիայի պաշտոնական էջի փոխանցմամբ, ՀԳՊԱ-ի ռեկտորի թափուր պաշտոնին իր թեկնածությունն էր առաջադրել ՀԳՊԱ-ի ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը, ով Հոգաբարձուների խորհրդին ներկայացրել է ՀԳՊԱ-ի գործունեության զարգացման նախընտրական իր ծրագիրը։

Կարճ հարցերից և պատասխաններից հետո ներկաներն անցել են Հաշվիչ հանձնաժողովի ձևավորմանը, որից հետո սկսվել է ռեկտորի ընտրության գաղտնի քվեարկությունը։

Արդյունքում Արամ Իսաբեկյանը միաձայն ընտրվել է  «Հայաստանի  գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտոր։ Հոգաբարձուների խորհուրդը շնորհակալություն է  հայտնել Արամ Իսաբեկյանին կատարված աշխատանքի և գրանցած արդյունքների համար և ցանկացել նորանոր հաջողություններ:

Placeholder
Արամ Իսաբեկյանն ընտրվել է ՀԳՊԱ-ի ռեկտոր