Արտաշատի ԲԿ-ի Հեմոդիալիզի կենտրոնը դեկտեմբեր 15-ից սպասարկում է  այցելուներին
Առողջություն
17:11 17/12/2022
Հայաստան

Արտաշատի ԲԿ-ի Հեմոդիալիզի կենտրոնը դեկտեմբեր 15-ից սպասարկում է այցելուներին

Արտաշատի բժշկական կենտրոնում արդեն գործում է Հեմոդիալիզի կենտրոն, որը դեկտեմբեր 15-ից սպասարկում է  այցելուներին:

ԲԿ-ից հայտնում են, որ այն վերազինված է ժամանակակից բարձրակարգ սարքերով, որոնք  հնարավորություն են տալիս իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան  հեմոդիալիզային բուժում: Այն ղեկավարում է բժիշկ Արման Մարգարյանը:

Նշենք, որ քրոնիկ երիկամային անբավարարության  ժամանակ անհրաժեշտություն է առաջանում կյանքը երկարացնել հեմոդիալիզի միջոցով: Հեմոդիալիզային բուժման ժամանակին սկսելը կտրուկ իջեցնում է հիվանդների մահացությունը, պահպանում նրանց կյանքի որակը։

«Մեր Կենտրոնն առայժմ նախատեսված է 60 հիվանդի համար, այն կծառայի ինչպես Արարատի, այնպես էլ Վայոց Ձորի մարզերի բնակչությանը»,- նշում են նորաստեղծ կենտրոնից։ 

Հիշեցնենք, որ դիալիզի բուժումը կատարվում է պետպատվերի շրջանակներում։
 

Placeholder
Արտաշատի ԲԿ-ի Հեմոդիալիզի կենտրոնը դեկտեմբեր 15-ից սպասարկում է այցելուներին