Հորդոր Արցախում. Անբարեխիղճ և անամոթ վարքագիծ դրսևորող տնտեսավարողների վերաբերյալ անմիջապես ահազանգե
Տնտեսություն
12:30 17/12/2022
ԼՂՀ

Հորդոր Արցախում. Անբարեխիղճ և անամոթ վարքագիծ դրսևորող տնտեսավարողների վերաբերյալ անմիջապես ահազանգե

Քաղաքացու դիմումի և Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացված դիտանցումների, ինչպես նաև մի շարք քաղաքացիներից ստացված տեղեկատվությունների հիման վրա Հանձնաժողովը դեղամիջոցների անհիմն բարձր գների կիրառման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ի նկատմամբ:

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից հայտնում են, որ սոցցանցերում դիտարկումների և Հանձնաժողովին ներկայացրած տեղեկությունների հիման վրա մի շարք ուսումնասիրություններ են իրականացվում դեղերի շրջանառության ոլորտում գործող այլ դեղատներում՝ անբարեխիղճ վարքագծի բացահայտման նպատակով:

Հարգելի արցախցիներ, ստեղծված իրավիճակով պայմանավորված Հանձնաժողովը ներկայումս աշխատում է ուժերի գերլարումով:

«Խնդրում և հորդորում ենք անբարեխիղճ և անամոթ վարքագիծ դրսևորող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ անմիջապես ահազանգել Հանձնաժողովում գործող թեժ գիծ՝  047 95 95 55 հեռախոսահամարով:

Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել նաև օպերատիվ շտաբի թեժ գծին` 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով»,-ասվածէ  հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ։
 

Placeholder
Հորդոր Արցախում. Անբարեխիղճ և անամոթ վարքագիծ դրսևորող տնտեսավարողների վերաբերյալ անմիջապես ահազանգե