Գրկիր կովերին և հրաժեշտ տուր խնդիրներին. Բրիտանիայում գտել են սթրեսը հաղթահարելու նոր եղանակ
Աշխարհում
19:00 17/12/2022
Աշխարհ

Գրկիր կովերին և հրաժեշտ տուր խնդիրներին. Բրիտանիայում գտել են սթրեսը հաղթահարելու նոր եղանակ

Մեծ Բրիտանիայում մոդայիկ է դարձել սթրեսի դեմ պայքարի նոր եղանակը: Մասնավորապես,  նախամանորյա անհանգստությունը հաղթահարելու համար բրիտանացիները գնում են ֆերմա՝ կովերի հետ փաթաթվելու։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Ըստ որոշ պնդումների՝ սթրեսը թեթևացնելու համար սա լավ «թերապիա» է։

Կովերի հետ 50 ֆունտ ստեռլինգով մեկ ժամ շփվելու հնարավորությունը հասանելի է Հարավային Յորքշիր նահանգի Դոնկաստեր քաղաքի ֆերմաներից մեկում: Ենթադրվում է, որ կովերի հետ գրկախառնության սեանսը բարելավում է տրամադրությունը և առաջացնում է դրական հույզեր։

Հաճախորդներին առաջարկում են նաև հատուկ Ամանորյա ծրագիր, որի շրջանակներում կարելի է ոչ միայն գրկել,այլև կերակրել կովին։

Placeholder
Գրկիր կովերին և հրաժեշտ տուր խնդիրներին. Բրիտանիայում գտել են սթրեսը հաղթահարելու նոր եղանակ