Տուբերկուլոզի ո՞ր փուլում դիմել բժշկի
Առողջություն
14:25 17/12/2022
Հայաստան

Տուբերկուլոզի ո՞ր փուլում դիմել բժշկի

Առհասարակ հոգեբանին/հոգեթերապևտին դիմելու անհրաժեշտություն առաջանում է կյանքի այն փուլերում, երբ մարդը հայտնվում է այնպիսի իրավիճակում, որն ինքնուրույն դժվարանում է հաղթահարել:

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ նմանատիպ իրավիճակ կարող է ստեղծվել հիվանդության, այս դեպքում` «տուբերկուլոզ» ախտորոշումից հետո, երբ մարդը, կարծես, չի ցանկանում ընդունել հիվանդության փաստը, ինչը միանգամայն նորմալ է. այն հոգեկանի պաշտպանական հակազդումն է իրականությանը:

Հիվանդության ախտորոշումից հետո մարդու մոտ կարող է դրսևորվել նաև բարկություն, զայրույթ, որը հիմնականում «սնվում է» «ինչո՞ւ պետք է հենց ես հիվանդանայի», «ինչո՞ւ է սա տեղի ունենում հենց ինձ հետ» և այսօրինակ այլ մտքերից: Իսկ հաշվի առնելով հիվանդության վարակելի լինելու հանգամանքը՝ նաև այդ զայրույթն ուղղված է լինում շրջապատի այն անձին, ումից տվյալ պահին հիվանդը  կասկածում է, որ վարակվել է: Նշանակալից է նաև հիվանդության միջոցով կյանքի վերաիմաստավորման, վերագնահատման փուլը, երբ հիվանդը վերաարժևորում է իր կյանքը, առավել սիրով և հոգատարությամբ է վերաբերվում իրեն՝ ձգտելով կյանքի որակի բարձրացմանը: Նշված յուրաքանչյուր փուլում կարող է առաջանալ հոգեբանին դիմելու անհրաժեշտություն:

«Տուբերկուլոզ» ախտորոշմամբ պայմանավորված հոգեբանական աջակցության կարիք կարող են ունենալ նաև հիվանդի ընտանիքի անդամները:

 ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոնում» հոգեբանական ծառայությունը հիվանդի և նրա ընտանիքի անդամի հետ իրականացվում է անվճար:
 

Placeholder
Տուբերկուլոզի ո՞ր փուլում դիմել բժշկի