Արգենտինան դարձավ Աշխարհի առաջնության չեմպիոն
Սպորտ
21:55 18/12/2022
Հայաստան

Արգենտինան դարձավ Աշխարհի առաջնության չեմպիոն

Աշխարհի առաջնություն-2022-ի չեմպիոն հռչակվեց Արգենտինայի հավաքականը։   

Արգենտինա-Ֆրանսիա  հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց հավասար՝ 3։3։ Հաղթողը որոշվեց 11-մետրանոցներով, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին արգենտինացիները և Արգենտինան հռչակվեց աշխարհի 2022 թվականի չեմպիոն։

Արգենտինան իր պատմության մեջ երրորդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։ Նախկինում թիմը 1978-ին և 1986-ին էր հաղթել աշխարհի առաջնություններում։

Առաջնության, ինչպես նաև եզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին: Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է առաջնության լավագույն ռմբարկու:  

 

 

 

Placeholder
Արգենտինան դարձավ Աշխարհի առաջնության չեմպիոն