Մեսսին 2022 թ.-ի աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո ստացել է 10 միլիոն դոլարի չեկ
Աշխարհում
14:09 19/12/2022
Աշխարհ

Մեսսին 2022 թ.-ի աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո ստացել է 10 միլիոն դոլարի չեկ

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ԱԱ-2022-ի եզրափակչում Ֆրանսիային հաղթելուց հետո ստացել է 10 միլիոն դոլարի չեկ։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:

Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում Արգենտինայի հավաքականի ավագը չեկը ձեռքին ցատկել ու պարել է։ Մեսսին դարձավ եզրափակիչ հանդիպման և ամբողջ աշխարհի առաջնության լավագույն խաղացողը։

Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինան հաղթեց Ֆրանսիային։ Երկու հիմնական խաղակեսերն ավարտվեցին 2:2 հաշվով, լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվեցին գոլերով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին արգենտինացիները՝ 4:2:

Placeholder
Մեսսին 2022 թ.-ի աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո ստացել է 10 միլիոն դոլարի չեկ