Հայտնաբերվել է 9 գլուխ կամ 1200 կգ, տավարի մսեղիք՝ առանց ձև 5-ի առկայության
Տնտեսություն
18:15 20/12/2022
Հայաստան

Հայտնաբերվել է 9 գլուխ կամ 1200 կգ, տավարի մսեղիք՝ առանց ձև 5-ի առկայության

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների և ՀՀ ոստիկանության խստացված վերահսկողական միջոցառումների ընթացքում այսօր կանխվել է մեծ քանակությամբ ոչ սպանդանոցային ծագման մսի տեղափոխումը իրացման ցանց: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան-Երևան մայրուղու անցակետում կանգնեցված մեքենայում հայտնաբերվել է 9 գլուխ՝ 1200 կգ, տավարի մսեղիք, որը տեղափոխվել է առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության:

ՍԱՏՄ տեսուչի կողմից կազմվել է արձանագրություն տեղափոխող անձի վերաբերյալ, որը կենթարկվի վարչական պատասխանատվության:

Նաև՝ տրվել է հայտնաբերված մսեղիքն օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագիր»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder
Հայտնաբերվել է 9 գլուխ կամ 1200 կգ, տավարի մսեղիք՝ առանց ձև 5-ի առկայության