Արգենտինայի հավաքականի դարպասապահը Մբապեի դեմքով տիկնիկով տոնել է ԱԱ-ում իրենց հաղթանակը
Աշխարհում
11:55 21/12/2022
Աշխարհ

Արգենտինայի հավաքականի դարպասապահը Մբապեի դեմքով տիկնիկով տոնել է ԱԱ-ում իրենց հաղթանակը

Առաջնության շքերթ Բուենոս Այրեսում՝ ամենավառ խելագարությունների ուղեկցությամբ։ Բայց չեմպիոնների դարպասապահ Էմիլիանո Մարտինեսն աչքի է ընկել նույնիսկ 5 միլիոնանոց բազմության ֆոնին։

Actu Foot-ը գրում է, որ Մարտինեսը բաց չի թողնում  Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին վիրավորելու հնարավորությունը։

Նա աշխարհի առաջնությունում հաղթանակը տոնել է Մբապեի դեմքով տիկնիկով։ championat.com-ը գրում է, որ  Ֆրանսիացի հարձակվողի դեմքով փոքրիկ տիկնիկը նրան նետել են երկրպագուները։

Marca-ը գրել է, որ Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը Բուենոս Այրեսում կայացած առաջնության շքերթի ժամանակ ծիծաղել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի վրա։ Մարտինեսը վերցրել է  երկրպագուներից մեկի նետած տիկնիկը, որին սոսնձված էր Մբապեի լուսանկարը:

championat.com-ը նաև գրել է, որ Մարտինեսը 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակչից հետո հանդերձարանում  «մեկ րոպե լռություն» է խնդրել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հիշատակին։

Արգենտինացիները հաղթանակը տոնել են հանդերձարանում՝ երգ ու պարով։ Ֆուտբոլիստներից ոմանք իրենց սոցցանցերում ուղիղ եթերով հեռարձակել են տեղի ունեցողը։ Նրանք միաձայն արտասանել են «լռության րոպե» բառերը։ Այդ պահին Մարտինեսը բղավել է, որ սա նվիրված է Կիլիան Մբապեին։

Մարտինեսի այս քայլերը դուր չի եկել շատ երկրպագուների.ի դեպ, ոչ միայն Ֆրանսիայի հավաքականի, նաև հենց Արգենտինայի հավաքականի։

«Ինձ իսկապես դուր չի գալիս այս Մարտինեսը: Մեծամիտ, ինքնավստահ տեսակ»։

«Սրանք էյֆորիայի հույզերն են։ Չնայած չափազանց է: Համաձայնվեք»։

«Մարտինես նույնիսկ չի կարող արժանապատվորեն հաղթել»։

Կան  օգտատերեր, ովքեր վստահ են, որ Մեսսին նրան կհանդիպանի այդ արարքի համար, չէ որ  դեռ խաղալու են Մբապետի հետ։

​Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակչում Մբապեն հեթ-տրիկի հեղինակ է դարձել՝ երկու գոլ խփելով 11 մետրանոցից, մեկը՝ դաշտից։

Աշխարհի 2022 թվականի առաջնությունում Մբապեն յոթ հանդիպումներում խփել է ութ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ 24-ամյա ֆրանսիացին դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկուն։ Մեսսին խփել է յոթ գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։ 35-ամյա արգենտինացին արժանացել է աշխարհի առաջնության լավագույն խաղացողը մրցանակին։

 
Placeholder
Արգենտինայի հավաքականի դարպասապահը Մբապեի դեմքով տիկնիկով տոնել է ԱԱ-ում իրենց հաղթանակը