Ռուբեն Վարդանյան. Ունենք ճգնաժամ, որը մեծ ազդեցություն է թողնում առողջապահության ոլորտի վրա
Առողջություն
13:28 21/12/2022
ԼՂՀ

Ռուբեն Վարդանյան. Ունենք ճգնաժամ, որը մեծ ազդեցություն է թողնում առողջապահության ոլորտի վրա

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր  ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել առողջապահության նորանշանակ նախարար Սամվել Ավետիսյանին:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանին՝ այս բարդ փուլում պատասխանատվություն ստանձնելու համար:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ,


Ռուբեն Վարդանյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ նախարարին ՝ վստահություն հայտնելով,  որ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն ոլորտի զարգացման համար:

«Ունենք ճգնաժամ, ունենք շրջափակում, որը մեծ ազդեցություն է թողնում ոլորտի վրա, և պետք է կարողանանք լուծել սուր խնդիրները, ինչպես նաև  համակարգային փոփոխություններ իրականացնել: Բոլորս պետք է աշխատենք որպես մեկ թիմ,  քանի որ  այս  խնդիրները հնարավոր է հաղթահարել միայն թիմային աշխատանքով»,-նշել է պետնախարարը:
 

Placeholder
Ռուբեն Վարդանյան. Ունենք ճգնաժամ, որը մեծ ազդեցություն է թողնում առողջապահության ոլորտի վրա