Բաքվի դեղատներում դեղեր չեն մնացել
Առողջություն
18:00 23/12/2022
Տարածաշրջան

Բաքվի դեղատներում դեղեր չեն մնացել

Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանում դեղորայքի պակասի հարցն այդպես էլ լուծում չի ստանում։ Ադրբեջանական ԶԼՄ-ներն այսօր գրել են, որ հիվանդները ստիպված են տասնյակ դեղատներ շրջել՝ գտնելու բժշկի նշանակած դեղամիջոցը։

Դարակներից անհետանում են ջերմիջեցնող օշարակները, ցավազրկողներն ու աչքի կաթիլները։ Դժվար է  գտնել նույնիսկ այնպիսի հայտնի դեղամիջոցներ, ինչպիսիք են Պարացետամոլը, Պանադոլը, Նուրոֆենը, Իբուպրոֆենը  և Ասպիրին Կարդիոն: Մասնավորապես, դեֆիցիտը ազդել է երեխաների համար նախատեսված դեղերի վրա։

Հիվանդանոցներում ադրենալինի բացակայության պատճառով վիրահատությունների հետ կապված դժվարություններ են առաջանում։ Դեղամիջոցների պակասի հետևանքով դրանք մի քանի անգամ թանկացել են։

Նկարը՝ ադրբեջանական կայքից։

Placeholder
Բաքվի դեղատներում դեղեր չեն մնացել