Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ միջուկային գործարքի համար հնարավորությունների պատուհանը բաց է
Քաղաքական
11:11 24/12/2022
Տարածաշրջան

Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ միջուկային գործարքի համար հնարավորությունների պատուհանը բաց է

Թեհրանը բաց է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) համաձայնագրի վերականգնման համար, սակայն այդ հնարավորությունը միշտ չէ, որ գոյություն կունենա: Այդ մասին ուրբաթ երեկոյան հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

«Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ մենք պայմանավորվեցինք համաձայնագրի վերականգնման վերջնական քայլերի մասին: Իրանի հետ գործարքի հնարավորությունների պատուհանը բաց է, բայց ոչ հավերժ»,-գրել է իրանցի նախարարը Twitter-ի պաշտոնական իր էջում։

Բորելը և Աբդոլլահիանը հանդիպել են երեքշաբթի օրը Հորդանանում կայացած Բաղդադի Համագործակցության և գործընկերության երկրորդ համաժողովի շրջանակներում: Հանդիպումից հետո Բորելի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են պահպանել հաղորդակցությունը Իրանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԳՀՀԾ -ն ստորագրվել է Իրանի հետ 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» և Գերմանիայի կողմից միջուկային զարգացման շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշել էր դուրս գալ այս համաձայնագրից։
 

Placeholder
Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ միջուկային գործարքի համար հնարավորությունների պատուհանը բաց է