Կառլ III-ը արքայազն Էնդրյուին դուրս վռնդեց Բուքինգհեմյան պալատից
Քաղաքական
14:41 24/12/2022
Հայաստան

Կառլ III-ը արքայազն Էնդրյուին դուրս վռնդեց Բուքինգհեմյան պալատից

Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ը Բուքինգհեմյան պալատից հանել է մի շարք տիտղոսներից զրկված արքայազն Էնդրյուին ՝ իրավապաշտպան Վիրջինիա Ջիուֆրի կողմից առաջադրված բռնաբարության մեղադրանքի պատճառով:Այդ մասին Sun թերթում հրապարակված հոդվածին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Պալատում արքայազն Էնդրյուի ցանկացած ձևի ներկայություն ավարտված է: Թագավորը դա պարզ հասկացրել է: Էնդրյուն չի կատարում թագավորական պարտականությունները: Նա ինքնուրույն է»,-պարբերականին հայտնել է աղբյուրը:

Նշվում է, որ խայտառակված արքայազնը, այնուամենայնիվ, մասնակցելու է Սանդրինգհեմյան պալատում կայանալիք Սուրբ Ծննդյան թագավորական ընդունելությանը։

Թերթը նաև նոյեմբերին հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը զրկել է արքայազն Էնդրյուին շուրջօրյա զինված պահակներից, որոնց համար բրիտանական գանձապետարանը տարեկան վճարում է 3 միլիոն ֆունտ (3,6 միլիոն դոլար):

Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն հայտնի է դարձել իրավապաշտպան Վիրջինիա Ջիուֆրի կողմից բռնաբարության մեջ մեղադրվելու դեպքով: Նա պնդում էր, որ Յորքի դուքսը բռնաբարել է իրեն Լոնդոնում, երբ նա 17 տարեկան էր։ Լրատվամիջոցները մարտին հայտնեցին, որ արքայազն Էնդրյուն փոխհատուցում է վճարել Ջուֆֆրին, և դատավարությունը դադարեցվել է: Նշվել է, որ փոխհատուցումը կարող է հասնել 12 մլն ֆունտի։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Էնդրյուն և Ջիֆֆրին հասել են փոխհամաձայնության: Հունվարին, մեղադրանքների և դրան հաջորդած հայցի ֆոնին, Բուքինգհեմյան պալատը հայտարարեց, որ արքայազն Էնդրյուն զրկվել է պատվավոր զինվորական կոչումներից, թագավորական հովանավորությունից և այլևս չի կարող օգտագործել «Նորին թագավորական մեծություն» տիտղոսը:

Placeholder
Կառլ III-ը արքայազն Էնդրյուին դուրս վռնդեց Բուքինգհեմյան պալատից