Վրաստանը նախատեսում է մի քանի ամսից թողարկել առաջին անօդաչու թռչող սարքը
Քաղաքական
18:05 27/12/2022
Տարածաշրջան

Վրաստանը նախատեսում է մի քանի ամսից թողարկել առաջին անօդաչու թռչող սարքը

Վրաստանը Լեհաստանի հետ միասին նախատեսում է մի քանի ամսից արտադրել առաջին անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ): Այս մասին երեքշաբթի հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով կառավարության 2022 թվականի կատարած աշխատանքի մասին զեկույցով։

«Լեհական ընկերության հետ մենք սկսում ենք անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, մի քանի ամսից կսկսվի անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, մեր երկիրը կկարողանա մի քանի հազար անօդաչու թռչող սարք արտադրել»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարը նաև հավելել է, որ հանրապետությունը համագործակցում է իսրայելական Rafael ընկերության հետ հակաօդային պաշտպանության ուժեղացման համար։ Համագործակցությունը ենթադրում է գործող համակարգերի արդիականացում, ինչպես նաև նորերի գնում։

Այս տարվա նոյեմբերին հայտնի դարձավ, որ լեհական WB Electronics ընկերությունը և վրացական «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնը ստեղծել են «Դելտա - WB» համատեղ ձեռնարկություն, որը կարտադրի անօդաչու թռչող սարքեր։
 

Placeholder
Վրաստանը նախատեսում է մի քանի ամսից թողարկել առաջին անօդաչու թռչող սարքը