Եվրոն փոքր-ինչ թանկացել է
Տնտեսություն
09:00 27/12/2022

Եվրոն փոքր-ինչ թանկացել է

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09.00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.39 դրամ` դեկտեմբերի 25-ի համեմատ արժեզրկվել է 0,16 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 396 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 401 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 396-397 դրամ է, վաճառքը՝ 401 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 410.72 դրամ (արժևորվել է 0.37 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 426 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 418 դրամ է, վաճառքը՝ 424 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է  5.38 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 5.78 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 5.50 դրամ, վաճառքը` 5.70 դրամ։

Placeholder
Եվրոն փոքր-ինչ թանկացել է