Հոլանդական թոփ ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
Սպորտ
19:42 29/12/2022
Հայաստան

Հոլանդական թոփ ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

 

 ՊՍՎ-ն ակտիվորեն հետևում է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ելույթներին:

Armsport-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնել է РБ Спорт-ը։

Հոլանդական ակումբի ներկայացուցիչներն արդեն շփվել են Հայաստանի հավաքականի 22-ամյա խաղացողի ներկայացուցիչների հետ։

Սպասվում է, որ կողմերը կհանդիպեն հունվարին՝ քննարկելու Սպերցյանի հնարավոր տրանսֆերը, սակայն ինքը՝ խաղացողը, մտադիր չէ ձմռանը լքել ներկայիս ակումբը։

Placeholder
Հոլանդական թոփ ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով