Դոլարը, եվրոն, ռուբլին շարունակում են էժանանալ
Տնտեսություն
11:28 29/12/2022
Հայաստան

Դոլարը, եվրոն, ռուբլին շարունակում են էժանանալ

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 11.15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 392.97 դրամ`դեկտեմբերի 27-ի համեմատ արժեզրկվելով 0.29 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 398 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 400.50 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 397 դրամ է, վաճառքը՝ 401.50-402 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 410.97 դրամ (արժեզրկվել է 0.06 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 425 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 418 դրամ է, վաճառքը՝ 423 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է  5.14 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 5.50 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 5.20-5.25 դրամ, վաճառքը` 5.75 դրամ։

Placeholder
Դոլարը, եվրոն, ռուբլին շարունակում են էժանանալ