Արցախի ԱՆ-ի խորհուրդները քաղաքացիներին
Առողջություն
14:18 31/12/2022
Հայաստան

Արցախի ԱՆ-ի խորհուրդները քաղաքացիներին

Տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է.

.Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետներին, կիսապատրաստի, հում և պատրաստի սննդամթերքների պահպանման պայմաններին:

.Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը՝ 70 աստիճանից բարձր: Պատրաստի սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաններով՝ 72 ժամից ոչ ավելի:

.Աղցանները պատրաստել քիչ քանակով, մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ:
.Զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը կաթսայի մեջ նախօրոք եռացնել 20-25 րոպե, բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը:

.Խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից, սնունդն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ և առողջական խնդիրներ ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկական հաստատություններ:

Placeholder
Արցախի ԱՆ-ի խորհուրդները քաղաքացիներին