Բրազիլիայի նախագահը Սանտոսում հրաժեշտ է տվել Պելեին
Աշխարհում
18:16 03/01/2023
Աշխարհ

Բրազիլիայի նախագահը Սանտոսում հրաժեշտ է տվել Պելեին

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կնոջ հետ միասին հրաժեշտ է տվել լեգենդար հարձակվող Պելեին։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:

Ֆուտբոլի լեգենդին հրաժեշտի արարողությունը կայացել է Սանտոս քաղաքի Վիլա Բելմիրու մարզադաշտում։

Նախագահը տեղ է զբաղեցրել արարողության պատվավոր հյուրերի համար հատկացված հատվածում։ Տասը րոպե անց նա կնոջ հետ հոգևոր հովվի աղոթքից հետո լքել է մարզադաշտը։

Արարողության ավարտին Պելեի դագաղը կտեղափոխեն քաղաքի փողոցներով, ներառյալ այն տան մոտով, որտեղ դեռ ապրում է նրա հարյուրամյա մայրը։

Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին 82 տարեկան հասակում։ Նա միակ խաղացողն է, ով երեք անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում։ Նրա մահվան կապակցությամբ Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել։

Placeholder
Բրազիլիայի նախագահը Սանտոսում հրաժեշտ է տվել Պելեին