Ադրբեջանը սկսել է Վրաստանի տարածքով գազ մատակարարել Ռումինիային
Քաղաքական
15:13 05/01/2023
Տարածաշրջան

Ադրբեջանը սկսել է Վրաստանի տարածքով գազ մատակարարել Ռումինիային

Վրաստանի տարածքով Ադրբեջանը սկսել է գազ մատակարարել Ռումինիային։Այս մասին գրում է «Ալիք մեդիա»-ն։

BM.ge-ի փոխանցմամբ՝ SOCAR-ի և ռումինական Romgas S.A.-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, ներմուծումը կընթանա 2023 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ը։

Բնական գազն Ադրբեջանից կտեղափոխվի Հարավային գազային միջանցքով և Հունաստան-Բուլղարիա փոխկապակցման միջանցքով:

Տեղեկության համաձայն, Վրաստանը շահում է նաև հարավային գազային միջանցքի բեռնումից, որը գազի տարանցման դիմաց գազ է ստանում։ Ըստ 2023 թվականի կանխատեսման՝ այս տարի լրացուցիչ գազի ծավալը կավելանա մինչև 1,4 միլիարդ խորանարդ մետրով։

Placeholder
Ադրբեջանը սկսել է Վրաստանի տարածքով գազ մատակարարել Ռումինիային