Ազգային գրադարանի ընթերցասրահներում ամենից շատ ընթերցված գեղարվեստական գրքերը՝ 2022-ին
Կրթություն, գիտություն
10:35 09/01/2023
Հայաստան

Ազգային գրադարանի ընթերցասրահներում ամենից շատ ընթերցված գեղարվեստական գրքերը՝ 2022-ին

Հայաստանի Ազգային գրադարանը ներկայացրել է գրադարանի ընթերցասրահներում ամենից շատ ընթերցված գեղարվեստական գրքերը։

«Այս պաստառում ամսեամիս շարված 12 գրքերի շապիկները ներկայացնում են 2022 թ. Հայաստանի ազգային գրադարանի ընթերցասրահներում ամենից շատ ընթերցված գեղարվեստական գրքերը։ Չորս հայ հեղինակ, ամերիկացի, անգլիացի, գերմանացի, իտալացի, հրեա, ֆրանսիացի հեղինակներ, տարբեր ժամանակներում և տարբեր երկրներում ստեղծագործած գրողներ են, միջնադարից մինչև մեր օրերը, որոնց գործերը դեռ հուզում են մեզ, տալիս աշխարհի ու մարդու գեղարվեստական ընկալումը և նկարագիրը։

2023թ. Ազգային գրադարանը ամեն ամիս առավել շատ կարդացված գրքերի երկու առանձին ցուցակ կհրապարակի՝ գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրքերի համար։ Ուրախ կլինենք այդ ցանկերում ավելի շատ հայ հեղինակների գրքեր տեսնել և մանավանդ՝ ժամանակակից հեղինակների գործեր»,- նշում են գրադարանից։ 

Placeholder
Ազգային գրադարանի ընթերցասրահներում ամենից շատ ընթերցված գեղարվեստական գրքերը՝ 2022-ին