Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վարդան Բալյան. Արդեն շատ մոտ ապագայում մեզ վճռական ու ճակատագրական ճակատամարտ է սպասվում
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Թաքցված թշնամանքն ամենավտանգավորն է: Ցիցերոնի այս խոսքերը բնութագրական են մեզ համար: Տարիներով իրար նկատմամբ կուտակած ատելության մաղձը ամենուր է ու համատարած: Հետպատերազմական երկու տարիների ընթացքում, չնայած անվտանգային և գոյաբանական սպառնալիքներին ու պատերազմական ծանր կորուստներին, հայկական հանրային-քաղաքական դաշտում ոչ մի պահ չդադարեց ատելության ու վայրահաչության շքահանդեսը:
Անգամ հիմա, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, երբ ակնհայտ դիտարկելի են նոր պատերազմի տեղեկատվական, հոգեբանական և դիվանագիտական նախապատրաստությունը, պսեվդոկուսակցական էլիտաները և նրանց հետևորդները, թշնամուն թողած, քամահրանքի ու վիրավորանքի զենքերով սպառազինված գլադիատորական մենամարտերով են տարված:
Այս պայմաններում դժվար և գուցե անհնար է չհոգնել կամ չհիասթափվել, բայց...Առջևում, արդեն շատ մոտ ապագայում մեզ վճռական ու ճակատագրական ճակատամարտ է սպասվում՝ կամ մենք կպահպանենք պետական սուվենիտետը կամ...Երկիրը պետք է պատրաստել պաշտպանության, կազմակերպել տարածքային պաշտպանության գործունակ համակարգ: Ուկրաինական Բախմուտի մասին վագներականների ղեկավար Պրիգոժինի խոսքերը վկայաբերեմ, որպեսզի հասկանալի լինի: Մեկնաբանելով ռուսական զորքերի առջև կանգնած ռազմական խնդրի բարդությունը՝ նա խոստովանում էր, որ յուրաքանչյուր տուն յուրատեսակ պաշտպանական ամրոց է, որ գրավելու համար հատուկ պատրաստված զինվորականներից անգամ մեծ ջանքներ են պահանջվում:
Անիմաստ հույսեր չպետք է ունենալ, որ քաղաքական գզվռտոցով տարված ռիբալդները ինչ-որ պահի կգիտակցեն պատերազմական սպառնալիքին դիմագրավելու հրամայական անհրաժեշտությունը: Այդ չի լինելու, իմաստ էլ չկա»։