Արքայազն Հարրին բրիտանական լրատվամիջոցներին մեղադրել է իր ընտանիքի հետ հարաբերությունները փչացնելու մեջ
Աշխարհում
20:27 09/01/2023
Աշխարհ

Արքայազն Հարրին բրիտանական լրատվամիջոցներին մեղադրել է իր ընտանիքի հետ հարաբերությունները փչացնելու մեջ

Արքայազն Հարրին հայտարարել է, որ բրիտանական մամուլը մեղավոր է իր և թագավորական ընտանիքի հարաբերությունները փչացնելու մեջ։

«Նույնիսկ եթե իմ և իմ ընտանիքի միջև համաձայնություն կամ պայմանավորվածություն է եղել, կա երրորդ կողմ, որն ամեն ինչ կանի դա անհնարին դարձնելու համար»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ABC News-ին տված հարցազրույցում ասել է նա՝ մեկնաբանելով բրիտանական լրատվամիջոցների գործողությունները։

Արքայազն Հարրին վստահ է, որ բրիտանական հրատարակությունները դեռ փորձում են «սեպ խրել» իր և Ուիլյամի միջև, սակայն նա հույս ունի հաշտության հասնել եղբոր հետ։

«Եթե կա մի բան, որն ավելի շատ է վախեցնում բրիտանական մամուլին, դա իմ և Ուիլյամի համաձայնության գալն է»,- ասել է նա:

Հունվարի սկզբին Հարրին բրիտանական ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ ցանկանում է ետ բերել հորը և եղբորը։ Նա նշել է, որ թագավորական ընտանիքը բացարձակապես չի ցանկանում հաշտվել իր ու կնոջ հետ, մինչդեռ ինքը ցանկանում է ընտանիք, այլ ոչ թե սահմանակարգ։

Placeholder
Արքայազն Հարրին բրիտանական լրատվամիջոցներին մեղադրել է իր ընտանիքի հետ հարաբերությունները փչացնելու մեջ