Ֆիննախ. Տեղաբաշխվել են երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր
Տնտեսություն
16:01 10/01/2023
Հայաստան

Ֆիննախ. Տեղաբաշխվել են երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր

Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 10-ին տեղաբաշխվել են 2033 թվականի հոկտեմբերի 29-ին մարվող պետական երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր` 3 միլիարդ 580 միլիոն դրամ ծավալով: Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 53 միլիարդ 937 միլիոն 500 հազար դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.98 տոկոս:

Ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝

• Ամիրյան 23/1
• Թոթովենցի փողոց, նրբանցք 4
• Տիգրան Մեծի 24
• Կոմիտաս 49:

Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:
Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից: Հեռախոսներ՝ 011 910 422 և 011 910 416:
 

Placeholder
Ֆիննախ. Տեղաբաշխվել են երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր