Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը կանցկացվի տարեսկզբին
Սպորտ
20:44 10/01/2023
Հայաստան

Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը կանցկացվի տարեսկզբին

Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը կանցկացվի հունվարի 30-ից՝  փետրվարի 4-ը: Այս մասին ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասել է  հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Հայաստանի առաջնությունն ընտրական բնույթ կկրի և առաջատարներով կազմվելիք հավաքականը Երևանում կարճատև հավաք կանցկացնի ու կմեկնի Սոֆիա` մասնակցելու միջազգային ավանդական մրցաշարի:

Այսքանով հավաքականը կնախապատրաստվի  Տաշքենդում՝ մայիսի 1-14-ը կայանալիք աշխարհի առաջնությունը և դրան հաջորդող  Եվրոպայի ամառային երրորդ խաղերին, որը տեղի կունենա Լեհաստանում:

Placeholder
Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը կանցկացվի տարեսկզբին