Forbes. Հայաստանը լավագույն տուրիստական ուղղություններից  է, ուր արժե այցելել
Աշխարհում
18:00 11/01/2023
Աշխարհ

Forbes. Հայաստանը լավագույն տուրիստական ուղղություններից է, ուր արժե այցելել

Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է 2023 թվականին ճանապարհորդությունների համար ամենահետաքրքիր ուղղությունների ցանկը։ Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը, ուր արժե այցելել։

«Հայաստանը գեղեցիկ երկիր է իր հարուստ պատմությամբ և մշակույթով։ Այն հիանալի բնապատկերների տուն է, ներառյալ Կովկասի լեռները և Սևանա լիճը, ինչպես նաև ունի  հնագույն բազմաթիվ ճարտարապետական հրաշքներ, ինչպիսիք են Գառնիի տաճարը և Հաղպատի վանքը։ Այդ հրաշքներից մի քանիսը ընդգրկված  են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում: 

Հայաստանը  հայտնի է նաև իր համեղ խոհանոցով՝ իր  մի շարք թարմ խոտաբույսերով և համեմունքներով: Եթե սննդի սիրահար եք, ապա չմոռանաք հայկական խաշը (ոսկորների արգանակ), տոլմա (խաղողի թփով), մանթի, իհարկե, տնական թթու վարունգը»,- նշված է Forbes -ի նյութում ։
 

Placeholder
Forbes. Հայաստանը լավագույն տուրիստական ուղղություններից է, ուր արժե այցելել