Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բելառուսի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
Բելառուսի և Թուրքիայի պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են երկրների ռազմական համագործակցության վիճակը։ ՏԱՍՍ-ը գրել է, որ այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռևենկոն։
«Այսօր Բելառուսի Հանրապետությունում Թուրքիայի Հանրապետության ռազմական կցորդ, գնդապետ Աթաքան Սարաչը հավատարմագրման այց է կատարել Միջազգային ռազմական համագործակցության վարչություն, որի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ներկա ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ, քննարկել են միջազգային ռազմակն համագործակցության հարցերը»,-գրել է նա Twitter-ում։