Հրատարակվել է Ներսես Շնորհալու «Մատենագիրք Հայոց» ԻԲ հատորը
Մշակույթ
17:55 11/01/2023
Հայաստան

Հրատարակվել է Ներսես Շնորհալու «Մատենագիրք Հայոց» ԻԲ հատորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ 2022 թվականի ավարտին հրատարակվել է Ներսես Շնորհալու «Մատենագիրք Հայոց» ԻԲ հատորը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հրատարակությունը  նվիրված է միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու շարականագիր Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին:

Հատորն ընդգրկում է Շնորհալու արձակ գործերը՝ թղթերը, սուրբգրային մեկնությունները, ինչպես նաև նրա խմբագրած թարգմանությունները՝ ամբողջացնելով մատենագրի թողած ողջ գրավոր ժառանգությունը: Այս հատորի նպատակը Ներսես Շնորհալու դարավոր  ժառանգության ամբողջացումն ու հանրայնացումն է:

Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում»:
 

Placeholder
Հրատարակվել է Ներսես Շնորհալու «Մատենագիրք Հայոց» ԻԲ հատորը