Ժաննա Անդրեասյանը՝ Բրյուսովի համալսարանի մասին
Կրթություն, գիտություն
14:01 12/01/2023
Հայաստան

Ժաննա Անդրեասյանը՝ Բրյուսովի համալսարանի մասին

«Բոլոր հարցերը քննարկվում են իրավական հարթության մեջ։ Կան հարուցված քրեական գործեր և իրավապահ մարմինները դրանով զբաղվում են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Բրյուսովի անվան համալսարանում իրավիճակին և  լրագրողի դիտարկմանը, որ ով իշխանությունների սրտով չէ՝ քրեական գործ են հարուցում։

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ-ին, նա նշեց, որ բոլոր քայլերը ձեռնարկվում են ելնելով այն իրավիճակից, որը կա։

«Այս պահին մեր խնդիրն է նորից կազմավորել բուհի խորհուրդը,  որովհետև այստեղ ունենք բավականին լուրջ խնդիրներ, որոնք առաջ են բերում վստահության հարց՝ խորհրդի գործունեության վերաբերյալ։

Հարուցված գործերը վերաբերում են խորհրդի գործունեության ընթացքում թույլ տրված այն խնդիրներին, որոնց որակումն արդեն կտան իրավապահ մարմինները, խորհուրդը կձևավորվի, բուհի գործունեությունը բնականոն կապահովվի»,- նշեց նախարարը։

Ժ.Անդրեասյանի խոսքով, բուհերի միավորման գործընթացը շատ լուրջ քաղաքականություն է՝ ամրագրված նաև կրթության զարգացման մինչև 2030 թ. պետական ծրագրում, որն արդեն իսկ գործող օրենք է, հստակ ամրագրված է, որ քաղաքականության խնդիրն է գնալու բուհերի խոշորացման, միավորման։

ԿԳՄՍ նախարարը վստահ է, որ կգտնեն լավագույն արդյունավետ լուծումները։
 

Placeholder
Ժաննա Անդրեասյանը՝ Բրյուսովի համալսարանի մասին