«Ոսկե գլոբուսի» դափնեկիրների թվում են՝ Սթիվեն Սփիլբերգ, Քեյթ Բլանշեթ և Քոլին Ֆարել
Մշակույթ
12:11 12/01/2023
Աշխարհ

«Ոսկե գլոբուսի» դափնեկիրների թվում են՝ Սթիվեն Սփիլբերգ, Քեյթ Բլանշեթ և Քոլին Ֆարել

Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» 80-րդ մրցանակաբաշխությունը։ Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Սթիվեն Սփիլբերգը։ Սա նրա երրորդ մրցանակն է այս մրցանակաբաշխության ընթացքում. առաջին երկուսին արժանացել է է 1994-ին և 1999-ին «Շինդլերի ցուցակը» և «Փրկելով շարքային Ռայանին» ֆիլմերի համար։

Սփիլբերգը նկարահանել է «Ֆաբելմաններ» դրաման՝ հիմնված Արիզոնայում և Կալիֆոռնիայում իր պատանեկության հիշողությունների վրա։ Այն պատմում է փոքրիկ Սեմի մասին, ով նկարահանելու իր մանկական կիրքը վերածել է բիզնեսի՝ ռեժիսուրայի։

Քեյթ Բլանշեթն արժանացել է  «Լավագույն դրամատիկական դերասանուհի» մրցանակին Թոդ Ֆիլդի «Թար»  ֆիլմում կատարած դերի համար։ Ֆիլմում նա խաղացել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի պատմության մեջ առաջին կին դիրիժորի դերը։

Դասընթացի ժամանակ անզգույշ արտահայտությունից հետո հարգված երաժշտի կյանքը սկսում է այլ հունով գնալ։

«Banshees of Inisherin» (Ինիշերինի բանշերը) ֆիլմը միանգամից երեք արձանիկի է արժանացել՝ լավագույն կատակերգական ֆիլմի և լավագույն սցենարի համար, ֆիլմում նկարահանված  Քոլին Ֆարելն արձանիկ է ստացել լավագույն դերասան անվանակարգում։

Ֆիլմը երկու ընկերների մասին է, որոնց միջև վիճաբանություն է սկսվում հեռավոր իռլանդական կղզում:

«Ոսկե գլոբուսը» կոչվում է «Օսկար» մրցանակաբաշխության «մարզում»: Եվրանյուզի հաղորդմամբ, արդեն հանձնված մրցանակների հիման վրա կինոքննադատները մոտավոր կանխատեսում են անում գլխավոր կինոմրցանակաբաշխության ոսկե արձանիկների բաշխման վերաբերյալ, որը կանցկացվի այս տարվա մարտի 12-ին։

Placeholder
«Ոսկե գլոբուսի» դափնեկիրների թվում են՝ Սթիվեն Սփիլբերգ, Քեյթ Բլանշեթ և Քոլին Ֆարել