Հնարավոր է հայազգի երգչուհին Վրաստանը ներկայացնի «Եվրատեսիլ»-ում
Տարածաշրջան
10:13 12/01/2023
Տարածաշրջան

Հնարավոր է հայազգի երգչուհին Վրաստանը ներկայացնի «Եվրատեսիլ»-ում

Եթե թբիլիսահայ երգչուհի Իրու Խեչանովը «The voice» երաժշտական նախագծում հաղթի, ապա «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի Վրաստանը: Jnews-ի հաղորդմամբ, հունվարի 10-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել երգչուհու հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը խոսվել է ազգությամբ հայ երգչուհու անցած ուղու և ձեռքբերումների մասին։

Հունվարի 13-ին կմեկնարկի «The voice» նախագծի առաջին փուլը, որը կշարունակվի մինչև հունվարի 19-ը ներառյալ: 

 

Placeholder
Հնարավոր է հայազգի երգչուհին Վրաստանը ներկայացնի «Եվրատեսիլ»-ում