Մենք շատ կիսատ ենք այդ խնդրին անդրադառնում. Ժաննա Անդրեասյանը՝ ուսուցիչների գործուղման ծախսերի մասին
Կրթություն, գիտություն
14:20 13/01/2023
Հայաստան

Մենք շատ կիսատ ենք այդ խնդրին անդրադառնում. Ժաննա Անդրեասյանը՝ ուսուցիչների գործուղման ծախսերի մասին

«Հիմա գործուղված ուսուցչի տրանսպորտային ծախսերի առավելագույն փոխհատուցումն ամսական 20200 դրամ է»,- Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկարցեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով  «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը:

Օրենքի նախագիծը հեղինակել են ՔՊ-ական պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Հերիքնազ Տիգրանյանը և Սիսակ Գաբրիելյանը:

Նախարարը հավելեց, որ բոլոր այն վայրերում, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում, այդ փոխհատուցման միջոցները բավարար չեն լինում և հաճախ մարդիկ նաև իրենց աշխատավարձից են որոշակի գումար ծախսում տրանսպորտի համար:

«Սա իմ կարծիքով ցուց է տալիս, որ մենք շատ կիսատ ենք այդ խնդրին անդրադառնում և առաջարկվող փոփոխություններից հետո ենթաօրենսդրական և բյուջետային մակարդակը պետք է ամբողջական լուծման բերենք»,- ասաց Անդրեասյանը:

Նախարարն հայտնեց, որ կառավարությունն առաջարկել է նախագծում ընդգրկել կետ, որով  ուսուցչի գործուղման հոդվածից կհանվեն «սահմանամերձ կամ բարձր լեռնային» բառերը՝ հիմնավորել, որ ուսուցիչների թափուր տեղեր կան նաև այլ տարածքների գյուղերում և ընդհանուր լուծում պետք է տրվի խնդրին, իսկ ԿԳՄՍ-ին մեկ այլ կետով լիազորող նորմ տալու դեպքում նաև կկարգավորվեն գործուղման հարցերը:

Placeholder
Մենք շատ կիսատ ենք այդ խնդրին անդրադառնում. Ժաննա Անդրեասյանը՝ ուսուցիչների գործուղման ծախսերի մասին