Սլովենիայում մեկնարկել է օդամղիչ հրաձգության միջազգային վարկանիշային մրցաշարը
Սպորտ
20:16 13/01/2023
Հայաստան

Սլովենիայում մեկնարկել է օդամղիչ հրաձգության միջազգային վարկանիշային մրցաշարը

Սլովենիայի Ռուսեն քաղաքում այսօր մեկնարկել է օդամղիչ հրաձգության միջազգային վարկանիշային մրցաշարը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մրցանակակիրներին կշնորհվեն ամռանը Լեհաստանում կայանալիք Եվրոպական երրորդ խաղերին մասնակցելու ուղեգրեր:

Մասնակիցենրի թվում են Հայաստանի ներկայացուցիչներ, ատրճանակավարներ Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը և հրացանակիր Հրաչիկ Բաբայանը: Նրանց մրցավայր է ուղեկցել վաստակաշատ մարզիչ Անդրանիկ Այվազյանը:

Մրցավարտից հետո նշած քառյակը կուղևորվի Խորվաթիա և կմասնակցի նույն սցենարով կայանալիք մրցաշարին:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ասաց, որ մարզաձևի առաջին կարևոր ստուգատեսը կհանդիսանա փետրվարի 8-10-ը Երևանում  նշանակված Հայաստանի առաջնությունը: Միջոցառմանը կմասնակցեն մեր բոլոր առաջատարները, քանզի մրցումների արդյունքներով կհամալրվի երկրի գլխավոր թիմը: Լավագույն մեր ինը նշանառուներ այնուհետև  կմեկնեն Լեհաստանի Վրոցլավ քաղաք և կմասնակցեն փետրվարի 17-ից մարտի 4-ը կազմակերպվելիք ուսումնամարզական հավաքին: Ավարտից հետո, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում,  մարտի 5 -12-ը,  թիմը հանդես կգա Եվրոպայի առաջնությունում: Ստուգատեսը վարկանիշային է և մրցաձևերի լավագույն երկու մրցանակակիրներին կհանձնվեն  Փարիզի օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրեր:

Այսքանն է նախատեսված տարվա առաջին եռամսյակի համար:

Նշվում է, որ Հայաստանի մարզիկներից  առայժմ օլիմպիական արտոնագիր ունի միայն հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը:

Placeholder
Սլովենիայում մեկնարկել է օդամղիչ հրաձգության միջազգային վարկանիշային մրցաշարը