Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրացի պատգամավորի կարծիքով՝ երկրում ՌԴ-ի դեմ «երկրորդ ճակատ» բացելու նախաձեռնությունը գալիս է ԱՄՆ-ից
Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու նախաձեռնությունը գալիս է Վաշինգտոնից։ Նման կարծիք է հայտնել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գուրամ Մաչարաշվիլին: Այդ մասին ասվում է «Sputnik Գրուզիա»-ի Telegram ալիքում, որը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
«Նեդ Փրայսի (Պետդեպարտամենտի ներկայացուցիչ) հայտարարությունն այն մասին, որ իրենք Վրաստանի հետ կապված լիազորություններ են փոխանցել Ուկրաինային, վասալային հարաբերությունների մասին են խոսում։ Ուստի պարզ է, թե ումից է գալիս Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու նախաձեռնությունը»,-ասաց նա։
Նա հավելել է, որ Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովն ուղղակիորեն ասել է, որ «Բուկ» ՀՕՊ համակարգի վերադարձի մասին հայտարարությունն արվել է ԱՄՆ-ի կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակում։