Եռագույնով քայլերթ՝ Գորիսում
Հասարակություն
18:45 14/01/2023
Հայաստան

Եռագույնով քայլերթ՝ Գորիսում

Ցեղակրոն ուխտերի հիմնադրման 90 ամյակի կապակցությամբ Գորիսում բացվել է 783 մետր երկարությամբ եռագույնը։

«Ցեղակրոն ուխտերի հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ մեկնարկել է ուխտագնացություն Երևանից դեպի Լեռնահայաստանի մայրաքաղաք՝ Գորիս։

Նախաձեռնության հեղինակները այսօր առավոտյան Երևանի՝ Գ. Նժդեհի արձանի մոտից ավտոերթով շարժվել են Գորիս։

Նրանք Գորիսի Սյունիք փողոցի սկզբնամասից հայոց եռագույն դրոշով շարժվել են դեպի Տաթևացու հրապարակ։ Դրոշի երկարությունը 783 մ է»,- գրել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Placeholder
Եռագույնով քայլերթ՝ Գորիսում