Գործադիրը ցանկանում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն ամբողջությամբ պետական թողնել
Առողջություն
11:36 16/01/2023
Հայաստան

Գործադիրը ցանկանում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն ամբողջությամբ պետական թողնել

«Փոփոխությունը պայմանավորված է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցման  օբյեկտների ցանկից հանելու անհրաժեշտությամբ»,-ԱԺ նիստում հայտնեց առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը՝ զեկուցելով պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվամկանների ծրագրի մասին օերնքում փոփոխություննենր կատարելու օրինագիծը:

Փոխնախարարը հայտնեց, որ ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին, բայց գործունեությունը սկսել է 2020 թվականի հունիսից, ունի 2.2 մլրդ դրամի 4 կառավարական վարկ և եթե չհանվի մասնավորեցման ցուցակից, ապա չի կարող այն մարել:

«Ընկերությունը գեներացրած ճառագայթների օգտագործման միջոցով իրականացնում է  ռադիոիզոտոպների արտադրություն և դրանց կիրառմամբ պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ և ռադիոնուկլիդային հետազոտություններ»,-ասաց Նազարյանը և հավելեց, որ ընկերությունն իր գործառույթներով միակն է ՀՀ առողջապահության բնագավառում, իսկ արտադրությամբ՝ նաև տարածաշրջանում:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ ընկերությունն իրականացնում է իր զարգացումները միջուկային բժշկության ոլորտում նոր ձեռքբերումների ուղղությամբ և համագործակցում Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետ և որը ցանկանում է զարգացնել միջուկային ֆիզիկայի ոլորտը:

Ըստ նրա՝ ընկերությունը համագործակցում  է նաև Ֆանարջյանի անվան ազգային ուռոցքաբանական կենտրոնի հետ քանի որ պոզիտրոն էմիսին տոմոգրաֆիկ և ռադիոնուկլիդային հետազոտությունները համարվում են անփոխարինելի ուռուցքային հիվանդություննեը ճշգրիտ ախտորոշելու համար:

Արմեն Նազարյանը հայտնեց, որ նախագծով որոշվել է ՓԲԸ-ն թողնել ամբոջությամբ պետական:

Placeholder
Գործադիրը ցանկանում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն ամբողջությամբ պետական թողնել