Ես ինձ համարում եմ հայ գրականության երաժիշտ. Տիգրան Մանսուրյան
Մշակույթ
15:30 17/01/2023

Ես ինձ համարում եմ հայ գրականության երաժիշտ. Տիգրան Մանսուրյան

«Հայ կոմպոզիտորական դպրոցը պատմական երկար ճանապարհ չի անցել։ Կոմիտասի հիմնադրած դպրոցն է և այս ճանապարհին անուններ՝ Սպենդիարյան, Խաչատրյան, Բաբաջանյան, որոնք մեծապես զարգացրել են այդ արվեստը՝ հասցնելով այն միջազգային բարձր մակարդակի»,- ասուլիսում ասաց կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։

Մաեստրոն նշեց, երբ հետևեն այս մեծ հեղինակների գործերին, կտեսնեն, որ նորագույն ժանրեր մուտք գործեցին հայ երաժշտություն՝ կոնցերտ, սիմֆոնիա, բալետ, գործիքային այլևայլ ժանրի գործեր և այլն։ Նա ասաց, որ եղան նաև երգեցողական արվեստի  լավ օրինակներ՝ հիշեցնելով Ռոմանոս Մելիքյանի գործերը։

«Բայց սրանք քիչ են։ Հիմնականում Արամ Խաչատրյանի հզոր աստղը լուսավորեց մեր գործիքային երաժշտության ճանապարհը, և ոչ խմբերգայինը և երգեցողականը։

Հետևաբար, պետք էր հատուկ ուշադրության արժանացնել Կոմիտասի հիմնադրած դպրոցին, նա ամբողջությամբ երգող կոմպոզիտոր էր՝ պատարագ, մեներեգեր, խմբերգեր։  Եվ այս կապը Կոմիտասի հետ պետք էր հատուկ ուշադրության արժանացնել։ Անցյալի հետ կապված մեր բանաստեղծական արժեքները քիչ են մտել երաժշտություն, չափազանց փոքր է դրանց թիվը, հատկապես հաջողված գործերի։ Հետևաբար, հայ լեզուն, հայոց բանաստեղծական արվեստ և հայ երաժշտություն կապը խթանելու պահանջ ունի։

Ես հատուկ այդ ուղղությամբ աշխատել եմ դեռ իմ ուսանողական տարիներից։

Ես հայ գրականության երաժիշտ եմ ինձ համարում, գործիքային նույնպես, բայց հիմնականում հայ երգեցողական արվեստի կոմպոզիտոր։ Կարևորում եմ իմ այս ծրագիրն ինձ համար»,- ասաց Տ.Մանսուրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder
Ես ինձ համարում եմ հայ գրականության երաժիշտ. Տիգրան Մանսուրյան