Մանուել Պետրոսյանն ու Մարիա Գևորգյանը՝ միանձնյա առաջատարներ
Սպորտ
16:00 18/01/2023
Հայաստան

Մանուել Պետրոսյանն ու Մարիա Գևորգյանը՝ միանձնյա առաջատարներ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է  Հայաստանի  բարձրագույն  խմբի առաջնությունը: Խաղացվել է հինգ տուր:

Տղամարդկանց պայքարում 4, 5 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է  գործող չեմպիոն Մանուել Պետրոսյանը: 1,5 միավոր պակաս ունեն Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Կանանց մրցավեճում առաջատարի դիրքը, դարձյալ միանձնյա, պահպանում է Մարիա Գևորգյանը` չորս միավոր: Ասյա Եդիգարյանը ունի 3, 5, իսկ Աստղիկ Հակոբյանը՝ 3 միավոր:

Այսօր, հունվարի 18-ին, կկայանան վեցերորդ տուրի հանդիպումները:

Առաջնությունը եզրագիծը կհատի հունվարի 21-ին:

Placeholder
Մանուել Պետրոսյանն ու Մարիա Գևորգյանը՝ միանձնյա առաջատարներ