Նորվեգիայում հայտնաբերվել է հնագույն քար՝ ռունագրերով
Կրթություն, գիտություն
19:20 21/01/2023
Աշխարհ

Նորվեգիայում հայտնաբերվել է հնագույն քար՝ ռունագրերով

Նորվեգացի հնագետները հայտնաբերել են աշխարհի ամենահին թվագրված քարը՝ ռունագրերով։ Օսլոյի համալսարանի Մշակութային պատմության թանգարանի հետազոտողները գտածոն հայտնաբերել են՝ ուսումնասիրելով Նորվեգիայի արևելքում գտնվող Հյուլե մունիցիպալիտետի գերեզմանոցը:

Artguide.com-ի փոխանցմամբ, քարը կոչվում է Svingerudsteinen (կամ Svingerud Stone)՝ ի պատիվ այն վայրի, որտեղ հայտնաբերվել է։ Պարզվել է, որ կարմրաշագանակագույն ավազաքարի վրա արձանագրությունը փորագրվել է մ.թ. 1-ից մինչև 250 թվականները:

Svingerudsteinen-ը միակ ռունաքարն է, որ թվագրվում է մինչև մ. թ. 300 թվականը: Սկանդինավիայում հայտնաբերված ռունական քարերի մեծ մասը թվագրվում է մ. թ. 793-1066 թվականներին, մոտ երեսունը՝ մ. թ. մոտ 550 թվականին։

«Սա նշանակում է, որ ռունաքարերի ավանդույթը ավելի հին է, գուցե նույնիսկ մի քանի հարյուր տարով, քան մենք կարծում էինք», - ասել է ռունոլոգ պրոֆեսոր Քրիստել Զիլմերը:
 

Placeholder
Նորվեգիայում հայտնաբերվել է հնագույն քար՝ ռունագրերով